Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 1-ին ենթակետը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիազոր «Վոլիոս Նախագծային Ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի փողոց 27 թիվ 54 հասցեում՝ քաղաքացի Երվանդ Գուրգենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում 0․22 կՎ էլեկտրամատակարարման արդիականացման աշխատանքների կատարման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: