Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Օֆելյա Խաչատուրի Գյուրջյանի կողմից գնման համաձայնությունը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Միկոյան փողոց 14/18 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 55.87 քմ մակերեսով ավտոտնակը, ծախկը և 0․00291 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Օֆելյա Խաչատուրի Գյուրջյանին շինության համար՝ 110 010 ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 129 260 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին հրապարակմանը հաջորդող օրվանից: