Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Սիրվարդ Սեդրակյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ՝ Լուսինկա Սողոմոնի Մանուկյանին,Բարիս Համայակի Սեդրակյանին,Կարեն Բորիսի Սեդրակյանին,քաղաքացիներ՝ Սիրվարդ Բարիսի Սեդրակյանին,Կարինե Բորիսի Հովսեփյանին, համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1307712 վկայական) տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 6-րդ փողոց, 14 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։