Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 06-Ն որոշումը.
1. Պատվական Եգորի Խաչատրյանին,Զոյա Արծրունի Խաչատրյանին,Սրբուհի Պատվականի Խաչատրյանին,Վաղարշակ Պատվականի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և տնամերձը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 677687 վկայական) վերահասցեավորել՝ տրամադրելով հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր գյուղ Վերնաշեն, Թանահատի փողոց,3 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։