Հավելված
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի
27 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 254 որոշման
ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու մասին:
Խորհրդի ոչ պետական հատվածի ներկայացնող անդամը պետք է լինի 16-ից 30 տարեկան երիտասարդ և պետք է բավարարի հետևյալ չափանիշներին՝
- Երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը
- Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ
- Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն
Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում Երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
Մրցույթը կկայանա 2018 թվականի նոյեմբերի 19-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ հետևյալ հասցեով` ք. Եղեգնաձոր Շահումյան 1, հեռ. 0281 2 20 20:
Դիմումների տրման վերջնաժամկետն է՝ 13/11/2018թ.:
Դիմող քաղաքացիները Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն `
ա/դիմում համայնքապետարանի աշխատակազմի անունով /դիմումի ձևը ազատ է/,
բ/խորհրդի անդամին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
գ/ մեկ լուսանկար` 3X4 սմ չափի,
դ/ անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-իցմինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: