1. ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ /հաշվապահ/ / ծածկագիր 3.1-4 /
Բաժնի առաջատար մասնագետը`
ա) ապահովում է հաշվապահական հաշվառման կազմակերպումը և իրականացնում նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների ճիշտ արտացոլումը հաշվետվություններում, ամփոփում է եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվարկները և հաշվեկշիռները .
բ) կազմակերպում է ապրանքանյութական արժեքների,. դրամական միջոցների և հաշվարկների ստույգ գույքագրումը, ինչպես նաև կրեդիտորական պարտքերի ժամանակին վճարումը .
գ) հաշվարկում և ժամանակին ապահովում է պետական բյուջեի, հարկային, սոցիալական ապահովման մուծումները, աշխատողների աշխատավարձը և մատակարարների պարտքերի վճարումը .
դ) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ե) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
զ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
է)իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ը) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.
թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ: