28.03.24
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ
|
Հարգելի բնակիչներ. Ձեզ ենք ներկայացնում «ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ և ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 381-Լ որոշումը: Վերոնշյալ որոշման հավելվածներով սահմանվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2024-2026 թվականների պետական աջակցության ծրագրերը և այն բնակավայրերը, որոնց բնակիչները հանդիսանում են այդ ծրագրերի շահառուներ:
|
|
27.03.24
«Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելում» թեմայով հուշաթերթ
|
Ինչ է թունաքիմիկատը1.Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:II.Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունիցԹունաքիմիկատներ գնելիս՝1)Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,2)Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվովԹունաքիմիկատը Ձեր օրգանիզմ ...
Մանրամասն |
|
27.03.24
«Զմրուխտ» պարային համույթի 1 ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ. Սիրով հրավիրում ենք ձեզ «Զմրուխտ» պարային համույթի 1 ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 1-ին ժամը՝ 18:00-ին Գետափի մշակույթի տանը: Մուտքն ազատ է:
|
|
27.03.24
Եղեգնաձոր համայնքի ղեկավարը հյուրընկալել է Եղեգնաձորի մարզադպրոցի սաներին
|
Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը հյուրընկալել էր «ԱՐՄ ԻՖԹ» թաեքվանդոյի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի բաց առաջնությունում փայլուն հանդես եկած Եղեգնաձորի մարզադպրոցի սաներին, որոնք թիմային և անհատական պայքարում նվաճել էին 6 ոսկե, 7 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Համայնքի ղեկավարը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մարզիկներին և մարզիչ Վահան Վարդանյանին՝ մարզի և համայնքի պատիվը բարձր պահելու համար: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում մարզիկները պատմեցին իրենց հաղթանակների մասին, իսկ համայնքի ղեկավարը խոստացավ մշտապես աջակցել նրանց նորանոր հաղթանակներ կերտելու գործում:
|
|
27.03.24
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ տավարաբուծության զարգացման» ծրագրի վերաբերյալ
|
Հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում քաղաքացիների կողմից տոհմային կենդանիներ ձեռք բերելու նպատակով առաջարկվում է դիմել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ + 374 11 59 72 75, + 374 11 59 72 71։ Միաժամանակ ներկայացնում ենք հանրապետությունում տոհմային կենդանիների վաճառքով զբաղվողների ցանկը:
|
|
25.03.24
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում
|
Հարգելի՛ բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության ոլորտի թվայնացումը, նորարարական լուծումները, միջազգային գործընկերների (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, Ավստրիական զարգացման գործակալություն) հետ համատեղ մշակել է ֆինանսական կանխատեսումների և հաշվարկների գործիքներ՝ բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի մի շարք ուղղությունների (ոչխարաբուծություն, մեղվապահություն, անասնապահություն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խաղողագործություն և այլն) համար, որոնց միջոցով օգտագործողին հնարավորություն է տրվում ներմուծել մուտքային տեղեկատվությունը և ստանալ տնտեսությանն առնչվող հիմնական գործառնական ծախսերի ու ակնկալվող եկամուտների վերաբերյալ ...
Մանրամասն |
|
22.03.24
Universe Art International Festival-ի մասին
|
Հարգելի՛ բնակիչներ. Ներկայացնում ենք «Տոտալ Արտ» ՀՄԿ նախագահ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի կողմից կազմակերպվող «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունը: Մրցույթ-փառատոնի գրանցման վերջնաժամկետը մայիսի 5-ն է:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |