Այսօր: Երեքշաբթի, 26 Հունվարի 2021թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.01.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի բնակիչներ

Համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 15.01.2021 թվականի թիվ ՍՊ/14.2/159-2021 հանձնարարականի պահանջների՝ կից ներկայացնում ենք անշարժ գույքի եկամտատեսակների համար նոր բացված  հաշվեհամարները․

  • Անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանց համար-900355002636
  • Անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանց համար-900355002883
  • Փոխադրամիջոցների  իրավաբանական անձանց համար-900355101230
  • Փոխադրամիջոցների  ֆիզիկական անձանց համար-900355101206

2021 թվականից ձեր վճարումները կարող եք իրականացնել նշված հաշվեհամարներին:

24.12.20 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Խոնարհվում ենք բոլոր զոհերի հիշատակի առջև🙏
Փառք ձեզ հերոսներ ջան🙏
24.12.20 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դեկտեմբերի 22-ին, Եղեգնաձոր համայնքում տեղի ունեցավ համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի և ՏԱՊ-ի /տարեկան աշխատանքային պլան/ վերաբերյալ հանրային քննարկում ։
2021 թվականին նախատեսվող ծրագրերի վերաբերյալ ավագանու անդամները, համայնքապետարանի ենթակայության կառույցների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մտահոգությունները և հանդես եկան առաջարկություններով։
05.10.20 ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

,,ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ,, ԱԶԴԱՆՇԱՆԻ ԴԵՊՔՈՒՄ

ՇՉԱԿՆԵՐԻ  ՄԻՋՈՑՈՎ  ՏՐՎՈՒՄ Է ԸՆԴԱՏՎՈՂ  ՁԱՅՆԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆ՝ 2-3 ՐՈՊԵ  ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ

11.09.20 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
 Ուրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ,,Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման ավարտված շինարարական աշխատանքների ընդունումը։ Թիվ 2 մանկապարտեզը կառուցվել է 1968 թվականին։Մանկապարտեզի հիմնանորոգումը տեղի է ունեցել Եղեգնաձոր համայնքի բյուջեի և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է։Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կառավարությանը, Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին, <<ՀՈՎԶԱՎ>> ՍՊԸ շինարարական կազմակերպությանը Եղեգնաձոր համայնքի մանուկներին ուրախ և վառ հուշերով մանկություն պարգևելու համար։ Հաջողություն ենք մաղթում Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզի աշխատակազմին ... Մանրամասն
09.09.20 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԿՀԱՃԱԽԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
Սիրելի՛ բնակիչներՈւրախ ենք տեղեկացնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման ավարտված շինարարական աշխատանքների ընդունումը։ Թիվ 5 մանկապարտեզը կառուցվել է 1967 թվականին։Մանկապարտեզի հիմնանորոգումը տեղի է ունեցել Եղեգնաձոր համայնքի բյուջեի և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված՝ ջեռուցման համակարգով։Մանկապարտեզը Focus on Children Now-FCN կազմակերպության կողմից ստացել է անհրաժեշտ քանակությամբ կոշտ և փափուկ գույք, բակային խաղեր։Մանկապարտեզի բակում Աբրահամ և Այիդա Ա․ Սաֆարեանների բարեգործությամբ 3-6 տարեկանների համար կառուցվել է նոր խաղահրապարակ։Շնորհակալություն ... Մանրամասն
04.09.20 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արտակարգ իրավիճակների համակարգի սիրելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն և բարձր գիտակցությամբ՝ ցանկացած պահի պատրաստ լինելով անձնական զոհողության գնով պաշտպանել մեր բնակչությանը արտակարգ իրավիճակներում:
Ձեզ է վստահված մեր երկրի տարածքում բնական և տեխնածին աղետները հնարավորինս կանխելու, տեղի ունենալու պարագայում՝ դրանց դեմ պայքարելու, հետևանքները կառավարելու, մեղմելու և վերացնելու կարևորագույն ոլորտը:
Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ հանուն մեր ժողովրդի անվտանգության։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսադարան
Ուղեցույց
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner