Այսօր: Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 225
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 22-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020, yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2020 թվականի N 22-Ն

<<ՄԻԿՈՅԱՆ 9Ա ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ>> ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի  ,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության   օրենքի 37-րդ հոդվածի  պահանջներով  և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Եղեգնաձոր համայնքի Միկոյան 9Ա բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում>> տնտեսական զարգացման ծրագիրը:

2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Միկոյան 9Ա բազմաբնակարան բնակելի շենքի էներգաարդյունավետ արդիականացում>> տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:

3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020թ.-ի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։


Կողմ -8

ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner