Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին ենթակետի պահանջներով.
1. Համայնքի ղեկավարի 10․06․2021թ․-ի <<ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 177 որոշման բովանդակության առաջին կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․<<1․10-001-0044 ծածկագրով, 0․000594 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման հողատարածքը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:>>։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: