Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Սամվել Սերգեյի Շահբազյանի կողմից գնման համաձայնությունը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Միկոյան փողոց 12/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․3 քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0․00267 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Սամվել Սերգեյի Շահբազյանին շինության համար 47847 ՀՀ դրամ և հողատարածքի համար 118597 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից: