Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով.
1․Համայնքի ղեկավարի 28․07․2020թ․-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման և հասցեի փոփոխման մասին» թիվ 184 որոշման բովանդակության 1-ին և 2-րդ կետերը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Սյունիքի փողոց 2-րդ նրբանցք տուն 1/1 հասցեում գտնվող Շամամ Նարիբեկի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 62․68 քմ մակերեսով բնակելի տունը և 21․18 քմ մակերեսով անասնագոմը համարել օրինական:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Շամամ Նարիբեկի Քոչարյանին բնակելի տան և անասնագոմի (ընդհանուր 83․86 քմ մակերես) օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 109018 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։