 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2020 թվականի N 193
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Առևտրի և ծառայությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օերնքի 51-րդ հոդվածի, ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 27.12.2019թ. թիվ 98-Ն որոշումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Թույլատրել Ա/Ձ Լիլիթ Ներսիսյանին Եղեգնաձոր համայնքի Միկոյանի անվան զբոսայգու մայթին կից տարածքում իրականացնել բացօթյա առևտուր՝ տեղադրել սուրճի պատրաստման ավտոմատ մեքենա:
- Բացօթյա առևտրի կազմակերպման համար համայնքի բյուջեի 900355101081 հաշվեհամարին վճարել առևտրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար 350 (երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է անձին իրազեկելու հաջորդ օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2020 թ. օգոստոսի 11
ք. Եղեգնաձոր