Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հուլիսի 2020 թվականի N 170

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1730-Ն որոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ««Եղեգնաձորի «Գլաձոր» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1373339 վկայական/  համայնք Եղեգնաձոր ք․, Նարեկացի փողոց թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առանձնացվող 683․20 քմ մակերեսով հատվածին   տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք., Նարեկացի փողոց թիվ 1/1:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2020 թ. հուլիսի  02
ք. Եղեգնաձոր