Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2019 թվականի N 219

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման,  2006 թվականի  նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշման , 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն պահանջները և հաշվի առնելով Վոլոդյա Գրիգորի Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 233 դիմումը), ավագանու 17.12.2018թ-ի թիվ 94-Ն որոշումը. 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 1. Թույլատրել փոփոխելու Վոլոդյա Գրիգորի Հակոբյանին  սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 11․07․2006թ․-ի N 2178299 վկայական) համայնք Եղեգնաձոր ք․, Շահումյան փողոց 17, բնակարան 3 հասցեում գտնվող 72․7 քմ մակերեսով հասարակական նշանակության գրասենյակի գործառական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման՝ բնակարան։

2. Բնակարանին տրամադրել հետևյալ հասցեն ՝համայնք Եղեգնաձոր ք., Շահումյան փողոց 17, բնակարան 3: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վոլոդյա Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. սեպտեմբերի  25
ք. Եղեգնաձոր