Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2019 թվականի N 249

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 230 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ․-ի թիվ 2387-Ն որոշումները, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Վոլոդյա Գրիգոր Դավթյանի կողմից կողմից 07․11․2019թ․-ին ներկայացված թիվ 383  դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.  Ճանաչել Վոլոդյա, Արթուր, Նունե, Անահիտ Դավթյանների և Վարինկա Մագելանի Առաքելյանի սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր ք․, Գլաձորյան փողոց 1-ին նրբանցք տուն 1 հասցեում գտնվող  անհատական բնակելի տան, օժանդակ կառույցների, տնամերձ հողամասի և  դրան կից ավել օգտագործվող 230 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ:

2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թ․-ը և բավարարում են <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի  1-ին և  2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

3․ Բնակելի տանը, օժանդակ կառույցներին և տնամերձին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Գլաձորյան փողոց 1-ին նրբանցք տուն 1։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. նոյեմբերի  07
ք. Եղեգնաձոր