Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2020 թվականի N 181

ՏՆԱՄԵՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ․-ի թիվ 2387-Ն որոշումները, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Կարեն Հենրիկի Հակոբյանի կողմից կողմից 15․07․2020թ․-ին ներկայացված թիվ 211 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.  Ճանաչել Կարեն Հենրիկի Հակոբյանի  սեփականության իրավունքը 10-001-0190-0007 կադաստրային ծածկագրով,  նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման տնամերձի և դրան կից ավել օգտագործվող 71,5 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ։

2. Տնամերձը հատկացվել և տիրապետվել է մինչև 2001թ․-ը և բավարարում է <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  1-ին և  2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

 3․ Տնամերձին  տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Հակոբ Մեղապարտի փողոց 2-րդ նրբանցք, թիվ 2 ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2020 թ. հուլիսի  21
ք. Եղեգնաձոր