Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2019 թվականի N 250

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հանրապետության Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N88 որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 30․11․2006թ․-ի N 1730-Ն որոշման, 29․12․2011թ․-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և հաշվի առնելով Եղեգնաձորի համայնքապետարանի գլխավոր-մասնագետ գլխավոր-ճարտարապետ Ա. Աղաջանյանի 12․11․2019թ.-ի եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Անդրանիկի փողոց 29 հասցեում գտնվող, Սիրակ Վարբակեսի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական թիվ 12072018-10-0011), ընդհանուր 652,82 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի 222.25 քմ մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխել դարձնելով հասարակական կառուցապատման՝ դեղատուն, բուժական ամբուլատորիա և առևտրի սրահ՝  առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի ու շինարարական թույլտվության:

2․ Թույլատրել փոփոխելու կառույցի սպասարկման համար առանձնացված 0․10535 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքի գործառական նշանակությունը որպես խառը կառուցապատման հողատարածք։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. նոյեմբերի  12
ք. Եղեգնաձոր