ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2019 թվականի N 87
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 174․5 ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն որոշումը, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Արա Մուշեղի Ասատրյանի կողմից կողմից 19․04․2019թ․-ին ներկայացված թիվ 91 դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Ճանաչել Բախշիգյուլ Գևորգի Իսրայելյանի, Արա Մուշեղի Ասատրյանի և Դավիթ Մուշեղի Ասատրյանի սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր ք․, Իսրայել Օրու փողոց, 3-րդ նրբանցք, տուն 2, հասցեում գտնվող անհատական բնակելի տան, օժանդակ կառույցների, տնամերձ հողամասի և դրան կից ավել օգտագործվող 174,5 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թ․-ը և բավարարում են <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձանց առձեռն հանձնելու պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019 թ. ապրիլի 19
ք. Եղեգնաձոր