Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 հուլիսի 2020 թվականի N 171

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ  կետի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Նապոլեոն Սերգեյի Բաբայանի կողմից գնման համաձայնությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Արսենյան փողոց 9/13 հասցեում գտնվող համայնքային  սեփականություն հանդիսացող 22․47  քմ   մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00248 հա մակերեսով հողատարածքն  ուղղակի վաճառքով վաճառել Նապոլեոն Սերգեյի Բաբայանին շինության համար 55220 ՀՀ դրամ և հողատարածքի համար 30810 ՀՀ դրամ արժեքով:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2020 թ. հուլիսի  06
ք. Եղեգնաձոր