Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 նոյեմբերի 2019 թվականի N 246

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Լևոնյան փողոց տուն 25 հասցեում գտնվող Անահիտ Սմբատի Գասպարյանին և Կարեն Կարապետի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 233,93 քմ մակերեսով կառույցը (բնակելի տունը և օժանդակ կառույցները) համարել օրինական:

2․ Առաջարկել կառույցներն իրականացրած Անահիտ Սմբատի Գասպարյանին և Կարեն Կարապետի Բաղդասարյանին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը  304109 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

3․ Կառույցները համապատասխանում են համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղելացնելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. նոյեմբերի  04
ք. Եղեգնաձոր