Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2020 թվականի N 184

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը, հաշվի առնելով ավագանու 27.12.2019թ․-ի թիվ 98-Ն որոշումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին, ինչպես նաև Շամամ Նարիբեկի Քոչարյանի 28․07․2020թ․-ի թիվ 231 դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Սյունիքի փողոց 2-րդ նրբանցք տուն 1/1 հասցեում գտնվող Շամամ Նարիբեկի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 83․86 քմ մակերեսով կառույցը (բնակելի տունը) համարել օրինական:

2․ Առաջարկել կառույցն իրականացրած Շամամ Նարիբեկի Քոչարյանին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 109018 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

3․ Շամամ Նարիբեկի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2686734 վկայական) տնամերձի՝  ք․ Եղեգնաձոր, Սյունիքի 2 նրբ S-1  հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Սյունիքի փողոց 2-րդ նրբանցք տուն 1/1։

4․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

5․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2020 թ. հուլիսի  28
ք. Եղեգնաձոր