ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2020 թվականի N 168
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և Հասատանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման դրույթներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ավտոմոբիլային ներհամայնքային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնելու համար ձևավորված մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը․
1) Վարդան Ավագյան - համայնքի ղեկավարի տեղակալ
2) Արմեն Աղաջանյան - գլխավոր մասնագետ - գլխավոր ճարտարապետ
3) Սիրակ Թադևոսյան - համայնքի ղեկավարի օգնական
4) Խաչիկ Ասլանյան - Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ
5) Սամվել Ոսկանյան - ավագանու անդամ
6) Արմեն Սարգսյան - ՀՀ ՔՏՀԱՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի պետ
7) Կարեն Ամարյան - ՀՀ ոստիկանության ՃՈ Վայքի հաշվառման-քննական խմբի տեսուչ, ոստիկանության մայոր
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2020 թ. հունիսի 29
ք. Եղեգնաձոր