Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2019 թվականի N 86

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Արսենյան փողոց թիվ 9/7 հասցեում կառուցված  ինքնակամ կառույցի  (ավտոտնակի)  պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 731 -Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29/12/2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Համայնք Եղեգնաձոր ք․, Արսենյան փողոց թիվ 9/7 հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 26,08 քմ մակերեսով կառուցված  գործառնական նշանակությամբ`ինքնակամ ավտոտնակը  համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական /կցվում է շինության հատակագիծը/: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Արսենյան փողոց թիվ 9/7։
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Գարիկ Դավիթի Հայրապետյանին (անձնագիր՝ AM0586106, տրված 09․01․2012թ․, 037-ի կողմից): 
  3. Ինքնակամ կառույցն իրականացրած  անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար  սահմանված չափով և կարգով  գումարների վճարումից  և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը /վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք/ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
  4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. ապրիլի  18
ք. Եղեգնաձոր