Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 
ԵՂԵԳՆԱՁՈՐ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
Ք. Եղեգնաձոր, Շահումյան 1, +374 281 22020,28125183 yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 նոյեմբերի 2019 թվականի N 247

ԴԵՐԵՆԻԿ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԴԵՐԵՆԻԿ ՀԱԿՈԲԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ԵՎ ՆՈՆԱ ՀԱԿՈԲԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ, 134-135-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-34-րդ, 37-38-րդ հոդվածների, ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ հաստատված Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի  դրույթներով և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 05.11.2019թ.-ին կայացած նիստի եզրակացությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.  Ճանաչել Դերենիկ և Նոնա Հակոբի Կարապետյաններին առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (հիմք՝ հոր և մոր մահվան վկայականները):

2.  Դերենիկ Արշալույսի Կարապետյանին նշանակել Դերենիկ Հակոբի Կարապետյանի խնամակալ և Նոնա Հակոբի Կարապետյանի հոգաբարձու՝ Դերենիկ Արշալույսի Կարապետյանի դիմումի համաձայն:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2019 թ. նոյեմբերի  05
ք. Եղեգնաձոր