Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18/05/2006թ. թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Արտակ Կառլենի Սիմոնյանի կողմից ընդունված առաջարկը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Միկոյան փողոց 9/16 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 22․91 քմ մակերեսով շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00242 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Արտակ Կառլենի Սիմոնյանին շինության համար 29783 ՀՀ դրամ և հողատարածքի համար 30056 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: