Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18․05․2006թ. թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Գալուստ Հակոբի Հակոբյանի կողմից ընդունված առաջարկը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Միկոյան փողոց 12/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 30.19 քմ մակերեսով շինությունը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00319 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Գալուստ Հակոբի Հակոբյանին շինության համար 39247 ՀՀ դրամ և հողատարածքի համար 39619.8 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: