Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին, ինչպես նաև Հենրիկ Արմենակի Սարգսյանի 10․08․2020թ․-ի թիվ 248 դիմումը․
1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Վ․ Զորավարի փողոց 35/4 հասցեում գտնվող Հենրիկ Արմենակի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04102012-10-0038 վկայական) հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 245․84 քմ մակերեսով կառույցը (բնակելի տունը և պարիսպը) համարել օրինական:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Հենրիկ Արմենակի Սարգսյանին 220․18 քմ մակերեսով բնակելի տան և 25,66 քմ մակերեսով պարսպի օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 319592 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: