Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկը․ 1. Եղեգնաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող 22472100 (քսաներկու միլիոն չորս հարյուր յոթանասուներկու հազար հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով մարզադաշտն անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |