Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով ավագանու 25․03․2021թ․-ի թիվ 35 որոշումը, 08.06.2021թ. համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1,2,3 արձանագրությունները.
1․ Համայնքային սեփականություն հանդիսացող համայնք Եղեգնաձոր ք․, Կամոյի փողոց 1/12/1 հասցեում գտնվող, 10-001-0140-0055 կադաստրային ծածակագրով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, 0,00498 հա մակերեսով հողատարածքը հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված Հրահատ Ֆոլիկի Օհանյանին՝ 299000 (երկու հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամ առավելագույն արժեքով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հրահատ Ֆոլիկի Օհանյանին որոշման մասին իրազեկելու պահից։