Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշումը.
1. Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, 10-001-0342-0030 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ արոտավայր, 1․74 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։