Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի, «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 30.11.2006թ.-ի թիվ 1730-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ․-ի թիվ 2387-Ն որոշումները, հողամասի չափագրման կոորդինատները /հատակագիծը/, ինչպես նաև Անահիտ Լևոնի Սարգսյանի կողմից կողմից 12․08․2019թ․-ին ներկայացված թիվ 191 դիմումը․
1. Ճանաչել Քնարիկ, Լիլիթ, Սյուզաննա Բաբախանյանների և Անահիտ Լևոնի Սարգսյանի սեփականության իրավունքը համայնք Եղեգնաձոր ք․, Խանջյան փողոց տուն 71 հասցեում գտնվող անհատական բնակելի տան, օժանդակ կառույցների, տնամերձ հողամասի և դրան կից ավել օգտագործվող 114․1 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ:
2. Բնակելի տունը և օժանդակ կառույցները կառուցվել են մինչև 2001թ․-ը և բավարարում են <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3․ Բնակելի տանը, օժանդակ կառույցներին և տնամերձին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Խանջյան փողոց տուն 71։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից: