Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 11․11․2006թ․-ի N 1730-Ն որոշումը․
1. 10-001-0330-0006 ծածկագրով, 0․57380 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառական նշանակությունը` այլ հողատեսք հողատարածքը գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: