Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին, ինչպես նաև հաշվի առնելով Տաթևիկ Զոհրաբի Դանուղյանի կողմից 20․01․2020թ-ին ներկայացված թիվ 15 դիմումը․
1․ Համայնք Եղեգնաձոր ք․, Լևոնյան փողոց 1-ին նրբանցք թիվ 23 հասցեում գտնվող Տաթևիկ Զոհրաբի Դանուղյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 249․55 քմ մակերեսով կառույցը (բնակելի տունը և օժանդակ կառույցները) համարել օրինական:
2․ Բնակելի տանը և օժանդակ կառույցներին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Լևոնյան փողոց 1-ին նրբանցք թիվ 23։
3․ Առաջարկել կառույցն իրականացրած Տաթիկ Զոհրաբի Դանուղյանին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը 324415 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
4․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
5․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: