Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 118
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2017 թվականի N 118

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հսայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի III գլխի պահանջները, հաշվի առնելով ,որ Անդրանիկի 19 հասցեի բազմաբնակարան շենքի  թիվ 2ա բնակարանին կից  ինքնակամ կառույցը՝պատշգամբը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ,չի առաջացնում  հարկադիր սերվիտուտ  պահանջելու իրավունք,հիմք ընդունելով շենքի տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը ՝փաստագրման ակտը .

  1. Եղեգնաձոր համայնքի Անդրանիկի 19  հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 2ա  բնակարանին կից իրականացված ինքնակամ կառույցը՝ 8.50 քմ պատշգամբը ճանաչել օրինական ՝ սեփականատեր Ռոբերտ Հազարապետի Հարությունյանին:
  2. Կառույցի օրինականացման համար գանձել վճար՝ ՀՀ  կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի ա) ենթակետով սահմանված չափով ` 57840 ՀՀ դրամ :
  3.  Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով երկամսյա ժամկետում :
  4. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից : 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner