Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Գրիշա Արամի Հայրապետյանի համաձայնությունը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Արսենյան փողոց 11/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25․65 քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00288 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Գրիշա Արամի Հայրապետյանին շինության համար 33345 ՀՀ դրամ և հողատարածքի համար 35770 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից: