Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Արմեն Աշոտի Այվազյանի կողմից գնման համաձայնությունը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Միկոյան փողոց 13/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 26․46 քմ մակերեսով ավտոտնակը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.00266 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Արմեն Աշոտի Այվազյանին շինության համար 60398 ՀՀ դրամ և հողատարածքի համար 33038 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից: