Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 13․03․2020թ․-ի թիվ 41-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և օրինական կառույցը գնելու վերաբերյալ Արմենակ Բագրատի Խաչատրյանի կողմից գնման համաձայնությունը.
1.Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր ք., Երևանյան խճուղի 1/13/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 368,47 քմ մակերեսով հասարակական օբյեկտը և զբաղեցրած ու սպասարկման համար առանձնացված 0.0378 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Արմենակ Բագրատի Խաչատրյանին շինության համար 4347099 ՀՀ դրամ և հողատարածքի համար 469476 ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին որոշման մասին իրազեկելու պահից: