Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հիմք ընդունելով ավագանու 17.12.2018թ-ի թիվ 94-Ն որոշումը.
1. Արտակ Ռոմիկի Մանգասարյանին և Արտակ Գագիկի Ալոյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական թիվ 2465896/ հողատարածքի Եղեգնաձոր ք., Վ․ Զորավարի 34/Ա-1 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք., Վ. Զորավար փողոց, թիվ 34/1:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։