Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 226
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 226

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿԱՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԱՏՎԱԾԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ.-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1730-Ն որոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը և նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներին՝ չի խանգարում ինժեներական կառույցներին.

1. Աղասի Նաիրիի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 05122018-10-0024 վկայական/  համայնք Եղեգնաձոր ք․, Անդրանիկի փողոց 3 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների  սպասարկաման համար առանձնացված հողատարածքի առանձնացվող 0․058684 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք., Անդրանիկի փողոց 3/1:

2․ Առանձնացվող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված 213․5 քմ մակերեսով օժանդակ շինությունը և 97․8 քմ մակերեսով ծածկը (ընդհանուր 311․3 քմ մակերեսով) համարել օրինական:

3․ Առաջարկել շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 1300 դրամ, ընդամենը  404690 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:

4․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:

5․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner