Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 196
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2020 թվականի N 196

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 08․05․2020Թ․-Ի ԹԻՎ 121 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց 3 շենք թիվ 30 հասցեում կառուցված  ինքնակամ կառույցի  (հասարակական ոչ բնակելի տարածքի)  պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, "Նորմատիվ իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 731 -Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ.-ի թիվ 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 30․11․2006թ․-ի թիվ 1730-Ն  որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 27.12.2019թ․-ի թիվ 98-Ն որոշումը՝

  1. Համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց 3 շենք թիվ 30 հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 8․83 քմ մակերեսով կառուցված  գործառնական նշանակությամբ` ոչ բնակելի տարածքը համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական /կցվում է շինության հատակագիծը/: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյանն փողոց 3 շենք թիվ 30։
  2. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Արսեն Բաբկենի Շահբազյանին (անձնագիր՝ AR0625541, տրված 14․03․2018թ․, 037-ի կողմից): 
  3. Ինքնակամ կառույցն իրականացրած  անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար  սահմանված չափով և կարգով  գումարների վճարումից  և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը /վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք/ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
  4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 08․05․2020թ․-ի <<Ինքնակամ կառույցի օրինականացման մասին>> թիվ 121 որոշումը։ 
  5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու օրվանից: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner