Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը.
1. Հանգուցյալ Վալոդյա Անուշավանի Խաչատրյանին և համասեփականատերեր Գեղեցիկ Ցոլակի Ղուկասյանին, Վահե Վալոդյայի Խաչատրյանին, Հասմիկ Վալոդյայի Խաչատրյանին, Վահան Վալոդյայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2617883վկայական) տնամերձի ՝ ք․ Եղեգնաձոր, Նոր ավան հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Այգեձորի փողոց 1-ին նրբանցք թիվ 2/1 ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։