Համայնք Եղեգնաձոր ք․, Նարեկացու փողոց 4/01 հասցեում գտնվող Մարգուշ Վարազդատի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահի երկրորդ հարկում ինքնակամ կառուցված 43.12 քմ մակերեսով կառույցը (առևտրի սրահը) համարել օրինական:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Մարգուշ Վարազդատի Սուքիասյանին շինության օրինականացման համար վճարել 1քմ՝ 2600 դրամ, ընդամենը 112112 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.04.2003թ.-ի թիվ 470-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: