Հաշվի առնելով, որ Արսենյան փողոց թիվ 9/7 հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (ավտոտնակի) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 731 -Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29/12/2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով՝
- Համայնք Եղեգնաձոր ք․, Արսենյան փողոց թիվ 9/7 հասցեում գտնվող ըստ չափագրման հատակագծի 26,08 քմ մակերեսով կառուցված գործառնական նշանակությամբ`ինքնակամ ավտոտնակը համարել Եղեգնաձոր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական /կցվում է շինության հատակագիծը/: Կառույցին տալ հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք․, Արսենյան փողոց թիվ 9/7։
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած Գարիկ Դավիթի Հայրապետյանին (անձնագիր՝ AM0586106, տրված 09․01․2012թ․, 037-ի կողմից):
- Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ փաստը հավաստող գրավոր ապացույցը /վճարման անդորրագիր, տեղեկանք և կամ քաղվածք/ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում Եղեգնաձորի համայնքապետարանի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|