Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումը և հաշվի առնելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը.
1. Հանգուցյալ Էդվարդ Վիկտորի Ղուկասյանին և համասեփականատերեր Անահիտ Ալեքսանի Ղուկասյանին,Նորա Էդվարդի Ղուկասյանին,Պետրոս Էդվարդի Ղուկասյանին, Կարեն Էդվարդի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1707749 վկայական) բնակարանի ՝ ք․ Եղեգնաձոր, Նարեկացի 3 թիվ 19 հասցեն փոփոխել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Նարեկացի փողոց 3 շենք բնակարան 20 ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։