Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02․02․2002թ․-ի թիվ 91, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ․-ի թիվ 2408-Ն որոշումները, հաշվի առնելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի գործադիր տնօրեն Սողոմոնյանի 08.10.2019թ-ի թիվ 248 դիմումը , ինչպես նաև Եղեգնաձոր համայնքի ղեկավարի կողմից 27․03․2019թ․-ին տրված թիվ 4 շինարարության թույլտվությունը․
1. Երկարաձգել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին ,,Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզ,,ՀՈԱԿ-ի հիմնանորոգման համար տրված 27.03.2019թ-ի թիվ4 շինարարության թույլտվության ժամկետը ՝ 60 (վաթսուն ) օրացուցային օրով :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից :