Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 22․11․2019թ․-ի թիվ 91-Ա որոշումը.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, 10-001-0051-0010 կադաստրային ծածկագրով, 0.0018 հա մակերեսով, համայնք Եղեգնաձոր ք. Միկոյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել Արամ Զորիկի Բաբայանին և Նեկտար Աղասինի Հայրապետյանին։
2.Վաճառքի գինը սահմանել 22356 /քսաներկու հազար երեք հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում անձանց որոշման մասին իրազեկելու պահից: