Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով ավագանու 17.03.2017թ-ի թիվ 13 որոշումը, 16.05.2017թ. համայնքապետարանում կայացած աճուրդի թիվ 1,2,3 արձանագրությունները.
Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 0.81555 հա և 1․02413 հա հողատարածքները հատկացնել աճուրդում հաղթող ճանաչված <<Սյունիք-Զարգացում>> համայնքային հասարակական կազմակերպությանը՝ համապատասխանաբար 235․000 և 275․000 ՀՀ դրամ առավելագույն արժեքներով: