Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 1730-Ն որոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով ավագանու 27.12.2019թ-ի թիվ 98-Ն որոշումը.
1. Լենա Մխիթարյանին և Սոֆիա Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2465897 վկայական/ Եղեգնաձոր ք․, Ավագյան փողոց հասցեում գտնվող բնակելի տան սպասարկման համար առանձնացված հողատարածքի առանձնացվող 0․00974 հա մակերեսով հատվածին տրամադրել հետևյալ հասցեն՝ համայնք Եղեգնաձոր ք., Ավագյան փողոց 16/1:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին առձեռն հանձնելու պահից։