Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի ,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2020թ.-ին ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու <<Եղեգնաձոր համայնքի Բաղրամյան փողոցի, Կամոյի /Երևանյան խճուղուց մինչև Վ․ Գևորգյան/, Աթարբեկյան /Մյասնիկյան-Արսենյան խաչմերուկից 280 մ երկարությամբ/ փողոցների լուսավորության ցանցի կառուցում>> տնտեսական զարգացման ծրագիրը:
2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել <<Եղեգնաձոր համայնքի Բաղրամյան փողոցի, Կամոյի /Երևանյան խճուղուց մինչև Վ․ Գևորգյան/, Աթարբեկյան /Մյասնիկյան-Արսենյան խաչմերուկից 280 մ երկարությամբ/ փողոցների լուսավորության ցանցի կառուցում>>տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը:
3.Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2020թ.-ի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականցնելու և համայնքային ներդրում կատարելու համար
4, Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։